Ռազմական 

Կիմ Չեն Ընն ակնարկել է պատերազմի մասին

analitik.am

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է երկրի օդուժի զորավարժություններին և ակնարկել պատերազմի նախապատրաստման մասին: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Զորավարժությունների ընթացքում Կիմ Չեն Ընը հիշեցրել է երկրի ռազմական պատրաստվածության կարևորությունը ռազմական գործողությունների դեպքում և նշել, որ անհրաժեշտ է վարժանքներ անցկացնել առանց նախազգուշացման․ «Սա հնարավորություն է տալիս բարելավել Կորեայի ժողովրդական բանակի պատրաստությունը պատերազմի»,-շեշտել է նա:

Ավելի վաղ ԿԺԴՀ Գերագույն ժողովի նախագահ Փակ Թխե Սոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան իրենց գործողություններով նյարդայնացնում են Փհենյանին: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան նպաստում է խաղաղ օրակարգին, և փորձում է վերջ տալ Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքներին:

Նույն շարքից