Ռազմական 

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին

analitik.am

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օրերս ԶՈՒ զորավարժարաններից մեկում հետևել է արդիականացված «ՕՍԱ ԱԿ» համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների` մարտական հրաձգությամբ անցկացված փորձարկումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հաշվարկներն զբաղեցրել են նախորոշված շրջանները, ուղեկցել և անվրեպ խոցել բոլոր օդային թիրախները:

Հրաձգության ավարտից հետո ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին:

Նույն շարքից