Ռազմական 

Ռուսական ռազմանավերը զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

analitik.am

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Սև ծովում, որին մասնակցում են ավիացիոն և Սևծովյան նավատորմի ավելիք քան 10 նավ։ Այս մասին հայտնում է Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը։

«Սևծովյան նավատորմի 10-ից ավելի նավեր Սևաստոպոլի և Նովոռոսիսկի բազաներից ծով են դուրս եկել համատեղ վարժանքներ անցկացնելու համար՝ իրականացնելով հրթիռային և հրետանային կրակոցներ»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Զորավարժությունների մասնակիցների առաջադրանքներն են. Ռազմածովային մարտերի անցկացումը, ստորջրյա ստորաբաժանումների հայտնաբերումն ու ոչնչացումը, ափին գտնվող հրամանատարական կետի հայտնաբերումն ու հարվածը, և «թշնամու» օդային հարձակման կանխումը։

Նույն շարքից