Առողջապահություն 

Արսեն Թորոսյանի հրամանով կասեցվել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը

Առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3x10/) բլիստերում» դեղի գրանցումը, որի  համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1x2/), (6/1x6/), բլիստերում»  դեղի գրանցումը: Կասեցման համար հիմք են հանդիսացել դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից սահմանված կարգի խախտումները, մասնավորապես` նա չի հայտնել արտադրանքի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալները, չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում:

Դեղերի կասեցման վերաբերյալ հրամանները սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզեր և բժշկական հաստատությունների տնօրեններին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից