Միացյալ Նահանգները չի նպաստի սիրիական տարածքների վերականգնմանը, քանի դեռ չկա վստահության արժանի և անշրջելի քաղաքական գործընթաց։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ջեֆրին նշել է, որ այս դիրքորոշումը համընկնում է ամերիկյան կողմի եվրոպական և մերձարևելյան գործընկերների կարծիքի հետ․ «Մենք սերտորեն կաշխատենք նրանց հետ, որպեսզի պահպանենք այս ճնշումը»,-ասել է նա։
Հոկտեմբեր ամսվա վերջին հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում 500 հոգանոց ռազմական զորախմբի պահպանման հնարավորությունը: Բացի այդ, պլանավորվում է Սիրիա ուղարկել մի քանի տասնյակ տանկ և այլ սարքավորումներ՝ զինծառայողներին պաշտպանելու համար: