Ռազմական 

ՊՆ-ն հայտնում է հատուկ նշանակության վարժանքների մասին /լուսանկարներ/

analitik.am

Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 22-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զինծառայողները հաղթահարել են լեռնային և ջրային արգելքներ, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ յուրային զորքերի առաջխաղացման համար:

Նույն շարքից