Մշակույթ 

Մարկ Տվենի հիշատակին

 

Սեմյուել Լենգհորն Կլեմենս` նույն ինքը Մարկ Թվեն, հայտնի ամերիկացի գրող է: Ծնվել է Միսսուրի նահանգում, Միսիսիպի գետի ափին 1835 թ. նոյեմբերի 30-ին: Միսիսիպի գետն իր համար ներշնչանքի աղբյուր մնաց ամբողջ կյանքում: 14 տարեկանում Կլեմենսը սկսեց աշխատել տեղական թերթում, որպես գրագրի աշակերտ: Այսպես նա սկսեց գրել իր առաջին ստեղծագործությունները:


Բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում կրթություն ստացավ գրադարաններում: 22 տարեկանում ստացավ իր առաջին լուրջ աշխատանքը եւ շուտով դարձավ իր մասնագիտության վարպետ: Կլեմենսը իսկապես ամենահաջողված գրքերի հեղինակն էր` «Թոմ Սոյերի արկածները», հրատարկված 1876թ. նվաճում է բազմահազար ընթերցողների մինչ օրս: Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում են` «Պահապան հրեշտակի նամակներ», «Խորհրդավոր անծանոթ», «Արքայազն ու աղքատը» եւ այլն… Ճանապարհորդություններից մեկի ժամանակ նա ծանոթացավ Չարլզ Դարվին հետ, արտահայտելով իր հիացմունքը, դարձավ վերջինիս լավագույն ընկերն ու բարեկամը:

Հանաճարեղ գրող Մարկ Տվենը մահացավ 1910 թ. ապրիլի 21-ին:

 

Մարկ Տվենի մտքերից`

  • Լավագույն միջոցը ձեր առուղջությունը պահպանլու համար- ուտել ինչ չես ուզում, խմել ինչ չես սիրում, անել այն ինչ չես սիրում:
  • Եկեք ապրենք այնպես, որպեսզի նույնիսկ գերեզմանափորը սգա մեր մահը:
  • Եկեք ապրենք այնպես, որպեսզի նույնիսկ գերեզմանափորը սգա մեր մահը:
  • . Ինչ է մարդկային կյանքը: Սկզբի մեկ երրորդը՝ լավ ժամանակ է, մնացածը՝ դրա մասին հիշողություններ:
  • Մեզ դուր են գալիս այն մարդիկ,ովքեր համարձակորեն մեր դեմքին ասում են այն ինչ մտածում են:Բայց միայն եթե նրանք մտածում են այնպես ինչպես մենք:
  • Բարությունը դա այն է ինչը տեսնում է կույրը և լսում է խուլը :
  • Ամեն մարդ, լուսնի նման, ունի իր չլուսավորված երեսը,որը ոչ ոքի ցույց չի տալիս:
  • Եթե մարդը ստեղծեր մարդուն, նա կամաչեր իր արած աշխատանքի համար:
  • Մարդը միակ կենդանին է, ով կարող է կարմրել և գիտի դրա պատճառը:
  • Երջանիկ լինելու համար պետք է ապրել սեփական դրախտում: Միթե՞ դուք կարծում էիք, որ միևնույն դրախտը կարող է բավարարել բոլոր մարդկանց՝ առանց բացառությունների:
  • Երբ այն, ինչին մենք այդքան երկար սպասում ենք, վերջապես գալիս է, դա մեզ անսպասելի է թվում:

 

 

 

Նույն շարքից