Ռազմական 

Հյուսիսային Կորեան գաղտնի ընդլայնել է հրթիռային համակարգը

analitik.am

Հյուսիսային Կորեան հրթիռներ արձակելու համար կառուցել է ևս մի քանի հարթակ։ Այս մասին հայտնում է ճապոնական «The Asahi Shimbun» թերթը՝ հղում անելով ԿԺԴՀ-ում իր աղբյուրներին:

Մեկնարկային հարթակների քանակի ավելացումը դժվարացնում է այլ երկրների համար գործարկման ճշգրիտ վայրի հայտնաբերումը, «քանի որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունները լճանում են։ Ճապոնիան, Հարավային Կորեան և այլ երկրներ վախենում են, որ կարող են նոր ռազմական սադրանքի բախվել»,-գրում է թերթը:

Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեայի կառավարությանը հաջողվել է կառուցել մի քանի տասնյակ հարթակ դեռևս 2019 թվականի ամռանը: Դրանք կօգտագործվեն տարբեր տեսակի հրթիռներ արձակելու համար:

«The Asahi Shimbun»-ն նշում է, որ հարթակներն ընդլայնվել են և դրանց երկարությունը կազմում է մի քանի տասնյակ մետր: Դրանք հատուկ պատրաստված են բետոնից, քանի որ այլ նյութերը կարող է ազդել հրթիռների թռիչքային ուղու վրա:

Նույն շարքից