Ռազմական 

Ճապոնիան 146 միլիոն եվրո արժողությամբ կղզի կտրամադրի ԱՄՆ-ին՝ ռազմական փորձարկումների համար

analitik.am

Ճապոնիան մտադիր է կղզի գնել և տրամադրել այն Միացյալ Նահանգներին՝ ռազմական փորձարկումների համար։ Այս մասին հայտնում է The Straits Times պարբերականը, փոխանցում է Լենտան։

Խոսքը Կյուսյու կղզուց 30 կմ դեպի հարավ գտնվող Մագեսիմա կղզու մասին է։ Կառավարության գլխավոր քարտուղար Եսիխեդե Սուգան հայտարարել է, որ կղզու գնման մասին պայմանագիրը ձեռք է բերվել դեռևս նոյեմբերի 29-ին՝ պաշտպանության նախարարության և կղզու սեփականատերերի միջև բանակցություններից հետո։ Գործարքը կարժենա 146 միլիոն եվրո։

Այժմ ամերիկյան ռազմական փորձարկումներն անցկացվում են Իվոդզիմա կղզում, Մագեսիմայից 1,500 կմ դեպի հարավ-արևելք: Այնտեղ է տեղակայված նաև Ճապոնիայի ռազմածովային ինքնապաշտպանական ուժերի ավիաբազան․ «Սակայն, Վաշինգտոնը պահանջել է տեղափոխվել (մեկ այլ կղզի), քանի որ Իվոդզիման հեռու է ամերիկյան ռազմական բազաներից»,-մեջբերել է Սուգայի խոսքերը՝ The Straits Times-ը:

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ Մագեսիմա կղզում պալիգոնների կառուցումը կսկսվի մոտ ժամանակներս: Նա նշել է, որ ինքը չի կարող այլ մանրամասներ բացահայտել, քանի որ գործարքը դեռ ավարտված չէ:

Նույն շարքից