Ռազմական 

Թուրքիան խոսել է նոր С-400-ի գնման մասին

analitik.am

Թուրքիան, հավանաբար, ձեռք կբերի ռուսական С-400 համակարգերի երկրորդ գունդը․ ձեռբերման ամսաթիվը տեխնիկական խնդիր է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Երկրորդ С-400-ի գնման ամսաթիվը զուտ տեխնիկական հարց է։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա ոչ շատ ուշ»,-ասել է նա՝ չբացահայտելով գործարքի այլ մանրամասներ։

Ավելի վաղ, ԱՄՆ դեմկորատական կուսակցության սենատոր Քրիս Վան Հոլենը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը «հատել է կարմիր գիծը»։ Այդկերպ սենատորն արձագանքել էր այն լուրերին, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են С-400-ի ռադարների փորձարկումն Անկարայում։

Նույն շարքից