Հրապարակվել է Սիրիայում ռուսական մարտական բազմաֆունկցիոնալ «Ուրան-9» ռոբոտի լուսանկարը: Փոքր տանկի նման մեքենայի լուսանկարը, որը, ենթադրաբար, պատրաստված է թեժ կետում, Twitter-ում հրապարակել է «Abraxas Spa» անունով օգտատերը, փոխանցում է Լենտան։
Նշվում է, որ «Ուրան -9»-ի փորձարկումը Մերձավոր Արևելքում թույլ է տվել բացահայտել կոնստրուկտիվ թերությունները:
Հայտնի է, որ «Ուրան-9» ռոբոտը հագեցած է «Атака» հակատանկային կառավարման հրթիռներով, 2A72 30 մմ ավտոմատ հրանոթով և արդիականացված 7,62 մմ Կալաշնիկովի տանկային ինքնաձիգով:
Զենքը թույլ է տալիս անօդաչուին ոչնչացնել կենդանի ուժը, թեթև զրահապատ մեքենաներ, ինչպես նաև տանկեր և խիստ պաշտպանված օբյեկտներ:
Russian Uran-9 armed UGV somewhere in Syria pic.twitter.com/056huUSZSI
— Abraxas Spa (@AbraxasSpa) December 1, 2019