Ռուսաստանի ռազմածովային ուժերը Սիրիայի ռազմածովային ուժերի հետ զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովի արևելյան մասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գործուղության հրամանատար Ալեքսանդր Յուլդաշևը։
Նշվում է, որ զորավարժությունների տարածքը պատահական չի ընտրվել: Ռուսական նավատորմի նավերը նշանակալի ներդրում են ունենում ահաբեկչության դեմ պայքարում, իսկ ռուսական «Տարտուս» ռազմաբազան Սիրիայում զորքեր մատակարարելու հիմնական ուղին է: