Առողջապահություն 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տղամարդու ստամոքսից ասեղ են հեռացրել. Վիրահատությունը տևել է 1 ժամ

analitik.am

«Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Տղամարդը պնդել է, որ որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքն է:

Կենտրոնում իրականացված հաստատել են տղամարդու ասածը` ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում հայտնաբերվել է ասեղ:

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը:

Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը: Հիվանդն այժմ իրեն լավ է զգում, այսօր դուրս կգրվի»:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Նույն շարքից