Ռուսաստանում, մինչև 2040 թվականը նախատեսվում է ստեղծել 6-րդ սերնդի անօդաչու ռմբակոծիչ: Այս մասին MK-ին հայտնել է հեռավոր ավիացիայի հրամանատար, Ռուսաստանի հերոս, վաստակավոր օդաչու, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշը։
«Ակնկալվում է, որ մինչև 2040 թվականը կստեղծվի 6-րդ սերնդի ռազմավարական ռմբակոծիչ, որն արդեն անօդաչու կդառնա»,-ասել է Կոբիլաշը:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Ռուսաստանում հեռավոր ավիացիայի զարգացումը տեղի է ունենում ոչ միայն Ту-160, Ту-95МС, Ту-22МЗ ռմբակոծիչները բարելավելով և նրանց ծառայության ժամկետը երկարացնելով, այլև ստեղծելով նոր 5-րդ սերնդի ռազմավարական ռմբակոծիչ: Կոբիլաշը նշել է, որ այս օդանավը չի գերազանցի ձայնի արագությունը: