Ռազմական 

Դա շախմատ չէ, երբ ձեռնտու է ոչ ոքին․ Պուտինը խոսել է պատերազմի դեպքում ռուսական բանակի պատրաստության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական սպառազինությունը պետք է լավագույնը լինի՝ պատերազմի դեպքում հաղթանակի համար։ Այս մասին վերջինս ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին, փոխանցում է Լայֆը։

«Եթե ​​ուզում ենք հաղթել, ապա մեր տեխնիկան պետք է լինի լավագույնը: Դա շախմատ չէ, երբ մեզ երբեմն կարող է ձեռնտու լինել ոչ ոքին»,-ասել է Պուտինը:

Պետության ղեկավարը նշել է, որ անցած տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զարգացման գործում տեղի են ունեցել բազմաթիվ որակական և համակարգային փոփոխություններ: Ակտիվորեն ներդրվել են ռոբոտային համակարգեր և անօդաչու սարքեր:

Նույն շարքից