Ուկրաինայի զինված ուժերն անցկացրել են երկօրյա տանկային վարժանքներ Լուգանսկի շրջանում՝ մարտական պատրաստվածությունը ստուգելու համար: Այս մասին ֆեյսբուքում հաղորդել են Միավորված ուժերի գործողությունների մամուլի ծառայությունից:
Նրանք հայտարարել են, որ տանկիստներն ուսումնասիրել են մարտերը կազմակերպելու պլանները, ինչպես նաև մասնակցել են ստորաբաժանումների գործնական գործողություններին՝ «հավանական թշնամուն հաղթահարելու համար»: