Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին ծախսել է ավելի քան 1,5 տրիլիոն ռուբլի սպառազինության և պետական պաշտպանական պատվերների շրջանակներում միջոցառումների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն։
Նրա խոսքերով, այդ միջոցների ավելի քան 68 տոկոսն ուղղվել է բարձր տեխնոլոգիական նմուշների սերիական փաթեթի գնումներին։ Նա նաև հավելել է, որ դա հնարավորություն է տվել պահպանել զորքերը ժամանակակից զենքով զինելու գործընթացը։
Ավելի վաղ, ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ այս տարվա ընթացքում Զինված ուժերը բարձրացրել են մարտական հնարավորությունները 14 տոկոսով: Ըստ նրա, ծառայության մեջ նոր և արդիականացված սարքավորումների մասնաբաժինը հասել է 68,2 տոկոսի: