Մշակույթ 

Ջոն Տրավոլտան ստացել է մրցանակ Հնդկական Կինոակադեմիայից

Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան մասնակցել է  15-րդ  ամենամյա մրցանակաբաշխությանը:  Այդ հանդիսության ժամանակ նա ստացել է մրցանակ Հնդկական Միջազգային Կինոակադեմիայի կողմից:


Տրավոլտան ստացել է «բոլոր ժամանակների ամենահայտնի դերասանը» մրցանակը:  Մրցանակաբաշխությունը կայացել է Ֆլորիդա նահանգում:

Դերասանը հայտնի է Հնդկաստանում շնորհիվ  «Pulp Fiction», «Saturday Night Fever" ֆիլմերի:


Անակնկալ է եղել, որ գլխավոր մարցանակը ստացել է Տրավոլտը:

Հնդկական կինոն պատրաստվում է դուրս գալ իր սահմաններից և գրավել ամբողջ աշխարհը:

Այդ է պատճառը, որ Հնդկական Միջազգային Կինոակադեմիան իր մրցանակաբաշխությունները անցկացնում է տարբեր երկրներում: 

Նույն շարքից