Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զոհի մասին: Մասնավորապես հայտնվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 15:00-ի մոտակայքում, հայկական կողմից արձակված կրակոցի արդյունքում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ Տավուշի հատվածում Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։