Ռազմական 

Զինված ուժերից զորացրվում են ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները

analitik.am

Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Զինված ուժերի զորամասերը համալրվում են նորակոչիկ զինծառայողներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զորակոչի գործընթացին զուգահեռ՝ զինված ուժերից զորացրվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները:

1-ին  զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված արարողության ընթացքում զորացրվող զինծառայողներին շնորհակալական նամակներ և պատվոգրեր է հանձնել զորամասի հրամանատարը,  շնորհակալություն հայտնել բարեխիղճ և պատվով կատարած ծառայության համար:

 

Նույն շարքից