Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևել է Սև ծովում Հյուսիսային և Սևծովյան նավատորմի համատեղ զորավարժությունների ընթացքին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին։
Զորավարժությունների ընթացքում իրականացվել են հրթիռային գնդակոծություններ։ Զորավարժություններին մասնակցել են 30-ից ավելի նավեր, Սևծովյան նավատորմի սուզանավ և Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի ավելի քան 40 թռչող սարքավորումներ։
Զորավարժությունների հաջող անցկացման մասին Ռուսաստանի ղեկավարին զեկուցել է Ռուսաստանի նավատորմի գլխավոր հրամանատար Նիկոլայ Էվմենովը։