Ռազմական 

Նորակոչիկները ծանոթանում են ծառայության պայմաններին

analitik.am

Զինված ուժերը համալրող նորակոչիկների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկներին ծանոթացրել են զորամասի անցած մարտական ուղուն, զինվորական առօրյային, համազգեստի կրման և զիվորական ծառայության անվտանգության ապահովման կանոններին: Նորակոչիկների համար նախատեսված ծրագրով անցկացվել է նաև մարտական պատրաստության պարապմունք։

Նույն շարքից