40 տարի է անցել այն ժամանակից, երբ հունգարացի գյուտարար և ճարտարապետ Էռնե Ռուբիկը ստեղծել է գլուխկոտրուկ, որը մտել է պատմության մեջ: Նրա 69-ամյակի կապակցությամբ Նյու Ջերսիյում կազմակերպվել է ցուցահանդես, որը անվանվել է «Ռուբիկ կուբիկից դուրս»:
«Այսեղ կարող եք իմանալ խորանարդի անհավանական մեխանիզմը, այն գույների մասին, որոնք գտնվում են խորանարդի վրա»,- ասում է Գիտական ընկերության ղեկավար Պոլ Հորմանը:
Էռնե Ռուբիկը պնդում է,որ այս գյուտը փոխել է իր կյանքը:
«Իմ կյաքի ընթացքում ես համարյա թե չեմ բաժանվել այս գլուխկոտրուկից: Արդեն երեսուն տարի է, որ այս խորանարդը կազմում է իմ կյաքի մի մասնիկը և հիմա կարող եմ վստահորեն ասել, որ ամեն ինչ գիտեմ նրա մասին»,- ասել է Էռնե Ռուբիկը:
Հունգարացի գյուտարարը այս գլուխկոտրուկը ստեղծել է 1974թ: Վեց տարի անց խորանարդը տարածվեց ամբողջ աշխարհով: Այդ օրվանից ամբող աշխարհում վաճառվել է 350մլն խորանարդ:
Ցուցահանդեսում դրված են տարբեր խորանարդներ, բայց ամենաթանկը արժե 2.5մլն դոլլար: