Նյու Յորքում զբոսանքի ժամանակ ֆրասիացի զբոսաշջիկը` Կառինա Գոմբոնը կարծել է, թե հայտնի դերասան Ռիչարդ Գիրը մուրացկան է: Իր թյուրիմացության մասին նա իմացել է երկու օր անց` թերթերից:
Կառինա Գոմբոն իր ամուսնու և տղայի հետ զբոսնելուց է լինում և պատահական հայտնվում է նկարահանման հրապարակում չիմանալով դրա մասին: Այդ ժամանակ դերասանը կերպարանավորել է մուրացկանի, որը աղբամանում ուտելիք էր փնտրում: Կինը խղճացել է մուրացկանին և մի կտոր պիցցա է տվել: Կինը չի նկատել օպերատորին, որը նկարել է այդ ամենը:
Միայն երկու օր հետո թերթում տպվել էր կնոջ նկարը, որը խղճացել էր 64-ամյա հայտնի դերասանին և կերակրել նրան:
Երբ Կառինան դերասանին տվել է տոպրակը նա հարցրել է, թե ինչ կա մեջը: Կինը փորձել է անգլերեն պատասխանել, բայց մի քանի արտահայտություններ ասել է ֆրանսերենով:
Կինը ասել է,- կներեք, բայց պիցցան սառն է:
Դերասանը պատասխանել է,-Շնորհակալություն Աստված ձեզ պահապան թող լինի: