Մշակույթ 

Մահացել է հայտնի դերասան Բոբ Հասկինսը

Մեծ Բրիտանիայում մահացել է 75-ամյա հայտնի դերասան Բոբ Հասկինսը: Նա հայտնի է «Մոնա Լիզա», «Ով է մատնել ճագար Ռոջերին» և այլ ֆիմերից:


Ինչպես հայտնում է The Guardian, նա մահացել է  թոքերի բորբոքումից առաջացած բարդությունների հետևանքով:


Նրա առաջին և ամենահաջողակ դերը կինոյում եղել է «Փրփուրները երկնքից» ֆիլմում: Նա բոլոր մանուկներին հայտնի է «Ով է մատնել ճագար Ռոջերին» և «Մարիո լավ եղբայրներ» ֆիլմերից, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը:


1986թ. նա նկարահանվել է Նիլա Ջորդանայի «Մոնա Լիզա» ֆիլմում, որի համար ստացել է Բրիտանական կինոընկերությունից` BAFTA  և «Ոսկե Գլոբուս» մրցանակները:


2012թ. նրա մոտ հայտնաբերլ էին Պատկինսոնի հիվանդությունը, որից հետո դադարել է զբաղվել դերասանությամբ:

Նույն շարքից