Մշակույթ 

Ղրիմում անցկացվող «КаZантип» փառատոնը կտեղափոխվի Վրաստան

analitik.am

Էլեկտրոնային երաժշտության «КаZантип» փառատոնը Ղրիմից Վրաստան կտեղափոխվի արդեն այս ամառ: Ուկրաինայի իշխանությունների ձեռք բերած համաձայնության արդյունքում երաժշտական միջոցառումն այսուհետ կանցկացվի առողջարանային Անակլիա քաղաքում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին:

«Այս տարի Վրաստանում երկու շատ կարևոր փառատոն կանցկացվի՝ «Крымфест»-ն ու «КаZантип»-ը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ուկրաինական պրոմոութերական ընկերությունների հետ, որոնց համաձայն՝ էլեկտրոնային երաժշտության «КаZантип» փառատոնը կանցկացվի Անակլիայում: Բացի այդ՝ անալոգային երկօրյա փառատոն կանցկացվի նաև Բաթումիում»,-նշել է երկրի ազգային զբոսաշրջության վարչության ղեկավար Գեորգի Սիգուան:

Սիգուայի խոսքով՝ Վրաստանի սևծովյան առողջարաններում հանգստացող ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը կարող է կրկնապատկվել:

 Ավելի ուշ ծրագրի հիմնադիր Նիկիտա Մարշունոկն իր ֆեյբուքյան էջում հերքել էր այդ տեղեկությունը՝ գրելով, որ КаZантип-ը մտադիր չէ Ղրիմից տեղափոխվել Վրաստան: 

Նույն շարքից