Ֆրանսիայում վերջապես կվերաբացվի Պաբլո Պիկասսոյի թանգարանը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը մայիս 4-ին:
Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2009թ. և այն տևեց 5 տարի: Վերանորոգման աշխատաքներով զբաղվող ընկերությունը հայտնել է, թանգարանը կբացվի սեպտեմբերի կեսերին:
Թանգարանի բացման հետաձգումները զայրացրել է նկարչի որդուն` Կլոդա Պիկասսոյին: Նա իր դժգոհությունն է հայտնել ասելով, որ խոստացված ժամանակից արդեն անցել է և նա ամեն ինչ կանի, որ թանգարանը բացվի հունիսին:
Վերանորոգման համար ծախսվել է 52մլն եվրո: