Մշակույթ 

Ո՞վ կհաղթի «Եվրատեսիլ-2014»-ում

Ամեն տարի բոլորս անհամբերությամբ սպասում ենք մայիսին՝ հերթական «Եվրատեսիլն» է լինելու և անկախ բոլոր քննադատություններից՝ մրցույթը մեր երկրում շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել:


Այս տարի ոգևորվածությունն ավելի մեծ է: «Եվրատեսիլ- 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ն հաղթողի հիմնական ֆավիրոտն է մրցույթին երգերի ներկայացումից մինչ օրս՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի օրը:


Բուքմեյքերները մեր մասնակցի համար ամենացածր գործակիցներն են սահմանում, Արամ MP3-ի «Not Alone» երգի տեսահոլովակը «Եվրատեսիլի» Youtube-յան ալիքում դիտումների ամենամեծ քանակն ունի՝ 2,807,048 դիտում:


Իսկ ահա «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում՝  քվեարկությունների արդյունքներով մեր մասնակիցը երկրորդ տեղում է՝ իրենից առաջ թողնելով Իռլանդիայի մասնակցին:


Ամեն դեպքում անկախ «Եվրատեսիլի» արդյունքներից՝ մի բան հստակ է՝ սա առաջին տարին է, որ բոլոր կարծիքները միանշանակ են մեր մասնակցի մասին: Արամ MP3-ն կարողացավ միավորել բոլորիս (հազվադեպ է պատահում, որ հայերս չքարկոծենք մեր մասնակցին):


Հ.Գ. Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում Քեզ, Արամ MP3!!!

Նույն շարքից