Տոն և քննություն առաջին «Արտ-Ֆեստի» հաջողությունը լավ դուռ է բացել երկրորդի համար, բայց նաև՝ ավելացրել սպասելիքները, մանավանդ որ այս տանիքի ներքո համախմբվում են երիտասարդները, իսկ արվեստը, ինչպես գիտենք, նոր անունների շնորհիվ է նորանում:
«Ճանաչել կինո, թատրոն, կերպարվեստ, մուտք գործող կամ մուտքի հայտ ներկայացնող սերնդին, նկատելի դարձնել նրա ներկայությունը, խրախուսել առաջին հաջողությունները և հասարակական ուշադրությունը հրավիրել դրանց վրա, հասկանալ նրանց ձգտումները և վերլուծաբար իմաստավորել դրանք, համագործակցություն խթանել տարբեր ասպարեզների միջև՝ դեռևս ճանապարհի սկզբից: Լավ նախաձեռնություն է, հետաքրքիր: Տոն և քննություն: Ուրեմն, բարի ընթացք արդեն երկրորդ «Արտ-Ֆեստին» և երկար, արգասավոր ճանապարհ»- ասաց ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ժամը 18:00-ին, ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում կմեկնարկի «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը