Մշակույթ 

Հայաստանը զիջել է «Եվրատեսիլ-2014»-ի հաղթողի ֆավորիտի իր տեղը Շվեդիային. Բուքմեյքերներ

Մայիսի 6-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակչից հետո բուքմեյքերները կրկին գնահատել են մասնակիցների շանսերը՝ մրցույթում հաղթելու կապակցությամբ: Այս անգամ բուքմեյքերները առավել բարձր են գնահատում Շվեդիայի մասնակցի հաղթելու հավանականությունը:


Բրիտանացի բուքմեյքեր William Hill-ը Շվեդիայի մասնակցի հաղթանակի գործակիցը գնահատում է 3.00 միավոր, իսկ մեր մասնակցինը՝ 3.25: Չնայած, որ տարբերությունը շատ փոքր է՝ 30% և 33% համապատասխանաբար, սակայն ամիսներ շարունակ մեր մասնակիցը մրցույթի հաղթողի միակ ֆավորիտն էր:

 

Նշենք նաև, որ լավագույն հնգյակի ֆավորիտների մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Հունգարիան, համապատասխանաբար 7.0, 10.0 և 11.0 միավորներով:

 

Միաժամանակ նշենք նաև, որ այս պահի դրությամբ «Եվրատեսիլի» պաշտոնական ալիքում մեր մասնակցի կիսաեզրափակչի կատարումը առաջին հորիզոնականում է՝ դիտումների քանակով:

 

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Արամ MP3-ին հիանալի ելույթի համար և հաջողություն և հաղթանակ մաղթում արդեն եզրափակչում:




Նույն շարքից