Լուի դե Ֆյունեսի թանգարանը ընդամենը երկու սենյակից է բաղկացած եղել, սակայն հինգ ամսվա ընթացքում այն այցելել են ավելի քան 5000 այցելուներ:
Այսօր հաջողվել է գումար գտնել և վարձել նախկինում դե Ֆյունեսին պատկանող դղյակը: Թանգարանը զբաղեցնում է 190քռ/մ:
Դերասանի որդիները՝ Օլիվեն և Պատրիկը, թանգարանին են տվել դերասանին պատկանող մի քանի իրեր և թանգարանի հավաքածուն կրկնապատկվել է:
Այստեղ կարող եք տեսնել այն հագուստները, որոնք դերասանը կրել է ֆիլմերի ժամանակ: