Մշակույթ 

«Եվրատեսիլը» բացահայտ քարոզչությունն է անկում ապրած իրավիճակի

«Եվրատեսիլ» մրցույթը հենց սկզբից արդեն կանխանշված էր՝ ով է հաղթելու, քանզի դա համապատասխանում է այսօրվա Եվրոպայի բարոյական արժեքների քաղաքականության տրամաբանությանը: Նման կարծիք  է հայտնել Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Հոգևորական ասել է, որ դա ցույց էր տալիս ողջ քրիստոնյա աշխարհին, թե այսօր ինչ է տեղի ունենում մարդկության ընդհանուր մտածողության փոփոխության մեջ, թե ինչ են դավանում, ինչ են քարոզում և ինչ են ուզում պարտադրել նաև մյուս ազգերին: Նրա  կարծիքով՝ սա պարզապես մի պատգամ է՝ ուղղված ողջ քրիստոնյա աշխարհին և բացահայտ քարոզչությունն էր այն անկում ապրած իրավիճակի, որի մեջ մարդը բարոյապես կարող է գտնվել և գտնվում է:

Նույն շարքից