Այսօր՝մայիսի 14-ին Ջորջ Լուկասի ծննդյան 70-տարին է: Նա Հոլիվուդի ամենահայտնի ռեժիսորներից մեկն է, ով նաև պրոդյուսեր է ու սցենարիստ։
Լուկասն իր կինոկարիերան սկսել է կարճամետրաժ ֆիլմերից և աչքի է ընկել ֆանտաստիկ «THX 1138» (1970թ.) և երգիծական «Ամերիկյան գրաֆիտիներ» (1973թ.) ֆիլմերից հետո։
Նրա գլխավոր գործը համարվում է «Աստղային պատերազմներ» տիեզերական մոտիվներով ֆիլմաշարը։ Լուկասը եղել է 6 լիամետրաժ ֆիլմերից 4-ի բեմադիչ ռեժիսորը, պրոդյուսերն ու սցենարիստը։
Նրան են պատկանում ֆիլմաշարի ու դրա հերոսների բոլոր իրավունքները, ինչի շնորհիվ ռեժիսորը 25 տարվա ընթացքում վաստակել է 20 մլրդ դոլար։