Մշակույթ 

Կուբայում նկարահանվել է Էռնես Հեմինգուեյի մասին ֆիլմ

analitik.am

 

Կուբայում ավարտվել  են «Հայրիկ» ֆիլմի նկարահանումները, որը  նվիրված է Հեմինգուեյին:  


 

 Էռնեստ Հեմինգուեյը ծնվել է 1899 թվականին Չիկագոյից  ոչ հեռու գտնվող Օք-պարկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։


Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել«Մեր ժամանակներում» կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ Զենքին» վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։


Ուշագրավ են նաև նրա «Մադրիդի Վարորդները», «Կզղի Օվկիանոսում»  ստեղծագործություները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորասությամբ։


Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝«Ծերունին և Ծովը»։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է Նեբելյան մրցանակ: 

 

Հեմինգուեյը գնում է Աֆրիկա՝ Սահարա, որտեղ նա երկու անգամ մահվան եզրին է հայտնվում օդային աղետի պատճառով, որից հետո նա հաշմանդամ է մնում իր կյանքի մեծ մասի ընթացքում: Նա հաճախ այցելում էր իր՝ Ֆլորիդիայի  Քեյ Ուեսթում (1930-ականներ) և Կուբայում (1940, 1950, 1959 թվականներ) գտնվող տները. դրանցից բացի, Հեմինգուեյը նաև տուն է գնում Իդահոյում, Քեթչում, որտեղ ինքնասպանություն է գործում 1961 թվականին:


«

Նույն շարքից