Մշակույթ 

Դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 15-ին, Հ. Պարոնյանի անվան թատրոնի շենքից

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):

Դերասանուհու վերջին հրաժեշտը մայիսի 15-ին է, ժամը՝ 12:00-14:00-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Անվանի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը մահացել է մայիսի 12-ին:

Նույն շարքից