Sony Pictures ընկերությունը ստացել է իրավունք էկրանավորել Էդուարդ Սնոուդենի մասին ֆիլմը:
Սնոուդենը ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից է եղել, որը 2013 թվականի հունիսի սկզբին Washington Post և Guardian թերթերին է հանձնել նյութեր, որով բացահայտել է ԱՄՆ–ի քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը PRISM լրտեսական ծրագրի միջոցով։
Ֆիլմը կնակարահանվի «Չթաքցնել ոչ մի տեղ» գրքի հիման վրա, որի հեղինակն է Գլեն Գրինվալդը: Վերջին լրագրող է, ով բրիտանական թերթերում տպագրել է գաղտնի փաստաթղթեր, որոնք ստացել էր ամերիկյան գոծակալներից:
Թե երբ էկրան կբարձրանա ֆիլմը, դրա մասին լռում է ընկերությունը: