Մշակույթ 

Նատաշա Կարալյովան հեռանում է բեմից

Նատաշա Կարալյովան իր  էջում գրել է, որ ցանկանում է հեռանալ բեմից:  Վերջինս նշել է, որ իր մոտ աշխատանքային գրաֆիկը շատ ծանրաբեռնված է և նա  քսան տարի շարունակ երգել է և չի ունեցել հանգստանալու ժամանակ:

 

 

Ինչպես հայտարարում է երգչուհին, հանդիսատեսի առաջ երգելը պահանջում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական աշխատանք: Երգչուհու խոսքերով նա հոգնել է այդ ամենից  և ցանկանում է իր ժամանակը տրամադրել սիրելիին և ընտանիքին:

 

 

Դատելով երգչուհու էջում գրածներից, նա իրոք պատրաստվում է հրաժեշտ տալ բեմին: Բայց երգչուհին չի ցանկանում ամբողջովին հեռանալ հեռուստաէկրանից, չէ որ նա ունի իր սեփական հաղորդումը, որը վարում է իր մայրիկի հետ: Նատաշան խոստովանում է, որ այ հաղորդումը շատ բան է տվել իրեն՝  նա սկսել է  ավելի համեղ  պատրաստել: 

 

 

Իսկ հիմնական պատճառը կայանում է նրանում, որ երգչուհին ցանկանում է երկրորդ երեխան ունենալ: Երգչուհին խոստովանել է, որ այդ հղիության համար նա շատ բարդ վիրահատություն է տարել, որը բարեբախտաբար լավ է անցել և զույգերը կարող են երկրորդ երեխան ունենալ: 

Նույն շարքից