Իր ամբողջ գոյության ընթացքում մարդկությունը փորձել է ինչ-որ բան հավաքել: Մենք էլ Ձեզ ենք առաջարկում աշխարհի ամենահետաքրքիր թանգարանների 10-յակը:
1. Միջնադարյան ինկվիզիցիայի թանգարան
Այս թանգարանը գտնվում է Պրահայի սրտում և հանդիսանում է այն բանի ապացույցը, որ մենք գիտենք ինկվիզիցիայի մասին: Այցելուների ուշադրությանն է ներկայացված ինկվիզիցիայի ամենասարսափելի սարքավորումները, ընդ որում ներկայացված են նաև ինչպես և հատկապես ինչի համար է նախատեսված ամեն մի սարքավորումը կամ իրը:
2. Մեռած հոգիների թանգարան
Այս թանգարանը ստեղծվել է Հռոմում և այսօր գտնվում է ոչ մեծ եկեղեցու մեջ: Բայց, սակայն, շատ այցելուներ ունի միշտ: Այն շատ մեծ տեղեկություններ ու ապացույցներ ունի ոչ միայն այն մասին, որ գոյություն ունի մեռյալների թագավորություն, այլ նաև հնարավորություն է տալիս շփվել նրանց հետ:
3. Օրգանիզմի անոմալիաների թանգարան
Սա ոչ այնքան մեծ թանգարան է, որը գտնվում է Ֆիլադելֆիայում: Նրա ստեղծողը հավաքել է 500 տարբեր անոմալիաներ, մուտացիաներ, որոնք կարող են տեղի ունենալ մարդու հետ: Յուրաքանչյուր ցուցանմուշը ստորագրված է և ունի իր առաջացման պատմությունը: Կան նաև բնական ցուցանմուշներ, օրինակ՝ մարդու թոքեր՝ մտած մեկը մյուսի մեջ:
4. Այլմոլորակայինների թանգարան
Այս անսովոր թանգարանը գտնվում է Նոր-Մեխիկոյում և մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նրանում հավաքված են այլմոլորակայինների և թռչող ափսեների մասին բոլոր հիշատակումները, լուսանկարները, նույնիսկ ֆիլմերը:
5. Վինչեստերների տուն-թանգարանը
Այս տունը սկսել է կառուցել հենց հրացանի հեղինակը, սակայն նրա մահվանից հետո տունը լցվել է հոգիներով: Շատերի համոզմամբ՝ դրանք այն մարդկանց հոգիներն են, ովքեր դարձել են հրացանի գնդակի զոհը: Բայց որպեսզի խուսափի վրեժից, տունը շարունակվում էր կառուցվել, բայց նրա աղջիկը երդվեց, որ տունը երբեք չի կառուցվի : Այսօր այդ տունը կառուցում են նրա ժառանգները: Այնտեղ կարելի է տեսնել ինչպես հրացանի ստեղծման մանրամասներն ու պատմությունը, այլ նաև հոգիների գործունեության արդյունքները:
6. Վատ արվեստի թանգարան
Լավ արվեստի թանգարաններ բոլորն են տեսել, բայց վատինը...հենց այդպես էլ մտածել է ստեղծողը: Եվ այսօր Բոստոնի այցելուները կարող են տեսնել արվեստի ամենատհաճ կողմերը:
7. Սնահավատության թանգարան
Այս թանգարանը գտնվում է Կալինինգրադում: Այստեղ հավաքված են մեր սիրելի հեքիաթների բոլոր հերոսները: Այստեղ պատմում են այն մասին, թե ինչպես և երբ են նրանք ստեղծվել:
8. Մամոնտների թանգարան
Այս թանգարանը գտնվում է Յակուտսկում: Այստեղ հետաքրքիր է ամեն ինչ՝ սկսծ թանգարանի ձևից: Այստեղ կարելի է ամեն ինչ իմանալ մամոնտների մասին և տեսնել հիանալի ցուցանմուշները:
9. Տոնածառի խաղալիքների թանգարան
Այն տեղակայված է Մեծ Ուստյուգում և կարելի է հիանալ խաղալիքների հավաքածուով: Այստեղ կարելի է տեսնել և 20-ական թթ խաղալիքները և ժամանակակից՝ սկսած ամենահասարակ և վերջացրած ամենահետաքրքիր խաղալիքներով:
10. Խորհրդային ավտոմատ խաղալիքների թանգարան
Այն վերջերս է բացվել Մոսկվայում և արդեն հասցրել է զարմացնել ու հիացնել շատերին: Այստեղ կարելի է գտնել այն հին խաղալիքները, որոնք մեր անբաժան ընկերներն էին մանուկ հասակում: