Մշակույթ 

Աշխարհի ամենաանսովոր թանգարանները

Երբ հնչում է «թանգարան» բառը, մեզանից շատերի մոտ այն ասոցացվում է մեծ թվով նկարների ու ցուցանմուշների հետ: Եվ ոչ հաճախ նրանք կարող են հետաքրքիր լինել: Մենք սովոր ենք, որ էքսկուրսավարները մեզ անընդհատ ծանրաբեռնում են գիտական ինֆորմացիայով, որը հասկանալի է միայն մասնագետների համար: Բայց կարծրատիպերը, ինչպես հայտնի է քանդվում են և ավելի հետաքրքիր են դառնում անսովոր թանգարանները: Այնտեղ  այցելուներին սպասվում նե բազմաթիվ հետաքրքիր բաներ:

 

Շոկոլադի թանգարան

Շոկոլադի թանգարանը գտնվում է Ռեյնաուհեն թերակղզում: Թանգարանը իր ձևով նավի տեսք ունի, որի ամբողջ տարածքը կազմում է 2000 քմ: Ի տարբերություն շոկոլադի այլ թանգարանների այս թանգարանը չի գտնվում քաղցրավենիքի արտադրամասի կողքին: Այստեղ միայն այն ցուցանմուշներն են, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել շոկոլադի պատմության մասին՝ սկսած ացտեկներից մինչ ժամանակակից տեխնոլոգիաներ:

 


Էրոտիկայի թանգարան

 

Էրոտիկայի թանգարանում ցուցադրված է այն ամենը, ինչ կապված է ամստերդամյան Կարմիր լուսամփոփների հետ: Թանգարանը բաղկացած է 3 հարկից, որոնցում ցուցադրված են տարբեր ցուցանմուշներ՝ պատկերված ստատուետկաների, նկարների ձևով: Դրանք բոլորը ներկայացնում են կամ սեռական ակտ, կամ սեռական օրգաններ:


 

Մարիխուանայի թանգարան

Նման թանգարան հնարավոր չէ պատկերացնել որևէ այլ տեղ, բացի Ամստերդամից: Այս թանգարանի այցելուները կարող են լիարժեք ինֆորմացիա ստանալ մարիխուանայի, նրա օգտագործողների և այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մարիխուանայի օգտագործումը տարբեր տարիքում:

 

Կախարդների թանգարան

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում վերջերս բացվեց կախարդների թանգարանը: Այստեղ Դուք կարող եք Ձեզ երևակայել Ֆաուստ, բավական է միայն վերև նայել և կտեսնեք հսկայական փոսը:

Թանգարանի այցելուները կարող են հետևել ձեղնահարկում տեղակայված Քելլի լաբորատորիային, որն ապրել է այդ տանը:

 

Հոլանդական պանրի թանգարան

Ժամանելով Ալկամար, անհնար է չայցելել տեղի պանրի թանգարանը, որը գտնվում է հենց արտադրամասի կողքին: Թանգարանում կարելի է հետևել պանրի արտադրության և վաճառքի մասին պատմող սլայդերին, նկարներին:

Թանգարանում նաև ներկայացված են պանրի արտադրության համար կիրառվող սարքավորումներն ու նյութերը:

 

Ջեյմս Բոնդի թանգարան

Նելսոն թանգարանի ցուցանմուշները հավաքագրվել են աճուրդներին ներկայացված այն իրերից, որոնք օգտագործվել են գերաստղի մասնակցությամբ ֆիլմերի ժամանակ:

 

Շշուկի թանգարան

Այս անսովոր թանգարանը գտնվում է Ֆիլադելֆիայում և մեծ թվով տարօրինակություններ ու բժշկական գաղտնիքների հավաքածու է պարունակում:

Թանգարանում մթնոլորտը շատ յուրահատուկ է և դրան մեծ չափով նպաստել է թանգարանի ճարտարապետությունը՝ այն տեղակայված է նախկին հոգեբուժական կլինիկայում:

 

Ծխախոտի թանգարան

Վերջին 100 տարիների ընթացքում ծխելուն մարդիկ ոչ միանշանակ են վերաբերում. Մի մասը կարծում է դա կախարդանք է, մյուսները՝ տհաճ սովորություն: Իսկ 2001թ.-ին Փարիզում՝ Բաստիլի հարևանությամբ բացվեց շատ օրիգինալ թանգարան՝ Ծխախոտի թանգարան:

 

Կոյուղիների թանգարան

Փարիզյան կոյուղիները ձգվում են 2000 կմ երկարությամբ քաղաքի փողոցներով և այս թանգարանը ստացել թ քաղաքի ամենայուրահատուկ թանգարան անվանումը և ներկայացնում է քաղաքի իրական կյանքի շատ փոքր մասը:

 

 

Դժբախտ սիրո թանգարան

Մի քանի տարի առաջ Խորվաթիայի մայրաքաղաքում բացվեց  նոր ու հետաքրքիր թանգարան՝ դժբախտ սիրո թանգարանը: Թանգարանի հավաքածուն կազմում էին որոնք թանգարանին էին նվիրաբերել սիրահարները:

Թանգարանի ցուցանմուշներըշատ յուրահատուկ են, օրինակ՝ լեզբուհու կացին, որով նա ջարդել է ընկերուհու կահույքը, կամ սուրճի մեքենա, որովհետև երիտասարդը նախընտրել է սուրճը իր սիրելիից:

Թանգարանի ստեղծողները համոզված են, որ թանգարանը կարող է թրապևտիկ ազդեցություն ունենալ այցելուների վրա, ովքեր գտնվում են սթրեսային վիճակում՝ սիրելիի հետ բաժանումից հետո:

 

Ստի թանգարան

Թանգարանի ստեղծողները հավատացնում են, որ թանգարանում ներկայացված բոլոր ցուցանմուշները կրկնօրինակներ են: Սուտը սկսվում է հենց շենքից, որը շատ հին կառույցի տեսք ունի, բայց վերջրս է կառուցվել:

Թանգարանի հավաքածուն խիստ բազմազան է՝ Վան Գոգի Կտրված ականջ, ինքնաթիռ- գորգ, Տիտանիկ նավի ուղևորների անձնական իրերը և այլն:

 

 

Նույն շարքից