Գիտություն 

Ինքնավստահ դառնալու մի քանի եղանակ

Մեզնից յուրաքանչյուրը երկրորդը տառապում է այսպես կոչված «խրոնիկ անվստահությամբ»: Փոքրիկ խնդրից ընկճվելն ու հետ-հետ քայլելն անվստահության բարդույթի նախանշաններն են: Դրանցից պետք է շատ արագ ազատվել:


Հոգեբանների կարծիքով՝ երբեք էլ կարևորն այն չէ, թե ինչ ենք մենք անում, այլ այն, թե ինչպես ենք անում: 

Պետք է աշխատել ինքնագնահատականի վրա: Առավել հաճախ հենց ցածր ինքնագնահատականն է անվստահության պատճառ դառնում: Ինչ-որ քայլ կատարելիս մի ցածրացրեք Ձեզ «Բա որ չստացվի ու չկարողանամ» մտքով: 



Մի մտածեք այն մասին, թե ինչ է Ձեզնից ակնկալում շրջապատը: Ի՞նչ կարևոր է, թե ուրիշները ինչ կմտածեն Ձեր մասին: Լսեք խորհուրդներ, բայց, եթե չհամաձայնեք դրանց հետ հոգու խորքում, արեք այնպես, ինչպես հուշում է Ձեր սիրտը:



Դեպրեսիայի հասնող անվստահության դեպքում լավ տարբերակ է ընկերոջ հետ զրուցելը: Նրանից խորհուրդ մի հարցրեք ու, առավել ևս, թույլ մի տվեք, որ իր կարծիքը ձեր վզին փաթաթի: Ուղղակի մանրամասն ներկայացրեք նրան իրավիճակը: Ձեր իսկ պատմածը լսելով՝ դուք ինքնուրույն կհանգեք ճիշտ եզրակացության։



Կարևոր է հասկանալ մի բան՝ եթե որևէ քայլ ես անում, ունես երկու տարբերակ՝ կստացվի կամ չի ստացվի: Իսկ, երբ վախենում ես ու ոչինչ չես անում, ստացվելու հավանականությունը զրոյանում է: 

Նույն շարքից