Մաշկի խնամքի համար նախատեսված տարատեսակ միջոցներն անհրաժեշտ են մաշկին, սակայն առավել կարևոր է մարսողության հետևանքով ներսից ստացված հեղուկը:
Դա բացատրվում է նրանով, որ երբ որևէ բան ենք խմում, դրա մեջ պարունակվող ջուրը արյունատար անոթներով ստամոքսից տարածվում ուղիղ դեպի տարբեր օրգաններ, այդ թվում նաև դեպի մաշկ, իսկ երբ օրգանիզմը չի ստանում բավականաչափ հեղուկ, առաջ են գալիս տարբեր խախտումներ և մաշկը դառնում է անպաշտպան: Դրա հետևանքով կորցնում է ճկունությունը, փափկությունը, տոնուսը և դառնում չոր և վնասված:
Բժիշկները առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար խորհուրդ են տալիս՝
1. Օրական խմել 2-2.5լ ջուր: Շոգ ժամանակ կարելի է ավելացնել քանակությունը, քանի որ շոգի հետ մեկտեղ մեծանում է նաև ջրի կորուստը օրգանիզմից:
2. Խմել այն դեպքում, եթե նույնիսկ ծարավ չեք, քանի որ որոշակիորեն ջրազրկված օրգանիզմը դադարում է ծարավի զգացում ունենալուց:
3. Բացի ջրից կարելի է ընտրել նաև այլ բնական հեղուկներ:
4. Մրգերը և բանջարեղենը նույնպես նպաստում են հիդրատացիային, քանի որ մեծ քանակությամբ ջուր են պարունակում:
5. Խուսափեlալկոհոլային խմիչքներից. Ծխելը և ալկոհոլի օգտագործումը նպաստում են օրգանիզմի արագ ջրազրկմանը:
6. Եթե զբաղվում եք սպորտով, պետք է խմեք մարզվելու ողջ ընթացքում և մարզվելուց հետո, որովհետև քրտինքով ավելի շատ հեղուկ եք կորցնում: Քրտնելու ժամանակ բացի ջրից դուրս են գալիս նաև աղեր և միներալներ, և շատ կարևոր է դրանք վերականգնելը:
7. Խոնավացրեք մաշկը նաև արտաքինից' օգտագործելով համապատասխան միջոցներ:
8. Ամռանը խուսափեք արևի տակ գտնվելուց ժամը 12-4-ը, քանի որ դա արևի ամենաակտիվ ժամանակն է և կարող է վնասել ձեր մաշկը:
Միշտ օգտագործեք արևից պաշտպանվելու միջոցներ, որպեսզի խուսափեք արևային ճառագայթների վնասից և մաշկի վաղաժամ ծերացումից: