Գիտություն 

Ամենացրտադիմացկուն մրգի` մանդարինի մասին

Ցիտրուսային բոլոր մրգերի մեջ մանդարինն ամենացրտադիմացկունն է: Քչերը գիտեն, որ մանդարինի հայրենիքը համարվում է Չինաստանը:

19-րդ դարի սկզբին մանդարինը բերել են Եվրոպա, որտեղից էլ սկսվել է դրա տարածումը:

 


Կորեացի գիտնականները պնդում են, որ այս ցիտրուսային միրգ կարող է պայքարել ջերմության դեմ, հագեցնել ծարավը, մաքրել հեղձուկով և բրոնխիտով հիվանդների թոքերը, ինչպես նաև վերականգնել ստամոքսի և աղիների միկրոֆլորան:

 


Մի շտապեք ուտել մանդարինը առանց կեղևազրկելու: Երբ դուք մաքրում եք մանդարինը կեղևից, նրանից արտազատվում է հակաբակտերյալ հյութ, որն արտակարգ միջոց է եղունգների սնկային հիվանդության դեմ: Մանդարինի կեղևից ստացված հյութը նպաստում է նաև ախորժակի լավացմանը, իսկ եփուկը փափկացնում է հազը և լավագույն միջոցներից է մրսածության դեմ:

 


Գերհոգնա՞ծ եք, կերե՛ք մանդարին: Մի քանի մանդարինը ձեզ կփրկեն վատ տրամադրությունից և գերլավածությունից:

 

Մի վախեցեք, թե մանդարինը ուտելուց կարող եք չափը անցնել: Օրական հնարավոր է ուտել մինչև կես կիլոգրամ մանդարին և չվախենալ, որ կարող են խնդիրներ առաջանալ: Եթե դրանք մինչև այդ չկային, մանդարինից չեն էլ առաջանա:

 


Ուշադրություն, երբ մաքրում եք մանդարինը, մի մաքրեք այդ սպիտակ թելիկները: Որքան էլ զարմանալի է, բայց այն իր մեջ պարունակում է կլիկազիտ նյութ, որն ամրացնում է մեր արյունատար անոթների պատերը:



Իսկ ցուրտ օրերին որպեսզի չհիվանդանաք, կերեք մանդարին մեղրով և համեմունքներով համեմված: Ցիտրուսային մրգերի հետ ամենալավը համատեղվում են մեխակը, կարիցան և անիսան: 

Նույն շարքից