Գիտություն 

Դուբայում 2017 թ.–ին արևային էներգիայով աշխատող հյուրանոց կբացվի

2017 թ–ի առաջին կիսամյակում Դուբայում նախատեսվում է բացել հյուրանոց, որի էլեկտրականությունն ամբողջությամբ կապահովվի արևային էներգիայի հաշվին, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Էմիրությունների The National հրատարակությանը։



Ըստ Դուբայի էներգետիկ ռազմավարության` 2030 թ.–ին էներգիայի վերարտադրվող աղբյուրներին, որոնց թվում է նաև արևային էներգիան, պետք է բաժին հասնի ողջ էլեկտրագեներացիայի 5 տոկոսը, նշում է հրատարակությունը։



The National–ը հայտնում է, որ 170 համար ունեցող հյուրանոցը կկառուցվի Դուբայի նոր բնակելի շրջաններից մեկում, որը նախատեսվում է դարձնել էկոլոգիապես մաքուր։ Մշակողների խոսքերով` հյուրանոցում կիրականացվի նաև կեղտաջրերի և թափոնների ամբողջական ուտիլիզացիա։


Նույն շարքից