Այս միջոցները կօգնեն Ձեզ առողջ և երկար մազեր աճացնել: Բացի այդ համոզվեք, որ Ձեր սննդամթերքների մեջ մտնում են B վիտամիններ և սպիտակուցներ:
Ստորև բերված են մի քանի պարզ բնական միջոցնր մազերը ավելի արագ աճացնելու համար:
Եփված եղինջի ջրով լվացեք Ձեր մազերը, այն օգնում է մազերի ֆոլեկուլներին, մազարմատները դարձնում է ավելի ամուր:
Մերսեք Ձեր մազերը բուժական յուղերով, ինչպիսիք են` գերչակի և այլ հնդկական յուղերը: Սա մեկն է բազմաթիվ այն միջոցներից, որոնց միջոցով մազերը սկսում են արագ աճել: Բայց չպետք է մոռանալ, որ դրանք պետք է օգտագործել ամենաշատը շաբաթը մեկ անգամ: Օգտագործումից հետո թողեք առնվազն կես ժամ:
Ջարդել ձուն, ավելացնել կես բաժակ մայոնեզ: Խառնել միքսերով մի քանի րոպե: Կիրառեք այն Ձեր մազերի վրա և լվացեք 20-30 րոպե հետո: Կատարեք այս գործընթացը ամիսը 3 անգամ:
Փորձեք շատ ամուր չկապել մազերը: Քանի դա թուլացնում է մազարմատները:
Օգտագործեք կոնդիցիոներներ, այն կօգնի մազերը ավելի հարթ պահել:
Որքան հնարավոր է խուսափեք մազերն ուղիղացնող սարքերից: