Գիտություն 

Խնձորի օգտակարության մասին

Խնձորը պարունակում է բազմաթիվ վիտամիներ, հանքային նյութեր և շատ օգտակար սննդարար նյութեր։ Գիտնականները հաշվել , որ մեզ անհրաժեշտ է տարեկան ուտել 48 կգ խնձոր, իսկ 100 գ խնձորն իր հակաօքսիղացնող ազդեցությամբ հավասարազոր է 1500 մգ վիտամին C-ին:


Ամեն օր խնձոր ուտելը կանխարգելում է   բազմաթիվ   հիվանդություններ։ Խնձորն օգտակար է ծխողներին։ Անգլիացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր խնձոր ուտողի թոքերն ավելի լավ են աշխատում, քան նրանը, ով չի ուտում։


Բժրշկները խնձորի այդ ազդեցությունրը բացատրում են նրանց մեջ հակաօքսիդիչների առկայությամբ, որոնք պաշտպանում են թոքերը ծխախոտի ծխի ու օդում գտնվող այլ վնասակար խառնուրդների ազդեցությունից։ 


Խնձորի կեղևից պատրաստված էքստրակտը կարող է օգնել արագ նիհարել: Գիտնականները բացահայտել են, որ խնձորի կեղևում գտնվող ուրսոլայի թթուն ստիպում է օրգանիզմին աշխատացնել մկանային համակարգը և նվազեցնել նյութափոխանակության խանգարումները, որոնք հանգեցնում են ճարպակալման:


Գիտնականները, թերևս, կոչ են անում դեռ զերծ մնալ խնձորի կեղևի անչափ օգտագործումից:

Նույն շարքից