Գիտություն 

Նարինջի օգտակարությունը

analitik.am

Քրոնիկ հոգնածություն, աշխատունակության նվազեցում, տրամադրության անկում, քնկոտություն, հաճախակի մրսածություն… այս ամենը կարող է առաջանալ լարված առօրյայում վիտամին c-ի անբավարարության հետևանքով: Այդ վիճակից ձեզ կօգնի դուրս գալ  «կլորիկ ու գնդլիկ» հաճելի բույրով ու համով նարինջը: Նման դեպքերում նարնջի պարբերաբար օգտագործումը բնակարանում և աշխատասենյակում, նրա  հաճելի բույրը լավագույն միջոցներն են  առույգ և լիարժեք կյանք վերադառնալու ու մշտապես բարձր տրամադրություն պահպանելու համար:

 

 

Իսկ աշնանը և գարնանը, անձրևոտ, փոփոխական եղանակին վիտամին C-ի պահանջը օրգանիզմի կողմից մեծանում է, և այդ ժամանակ մեզ տարբեր վարակներից կարող է պաշտպանել իմունային համակարգի հավատարիմ օգնական` ասկորբինաթթու պարունակող գնդլիկ նարինջը:

 

Նարնջի հայրենիքը համարվում է Չինաստանը: Այնտեղից էլ հետագայում այն տարածվել է Հնդկաստանում և ամբողջ աշխարհում: Արևադարձային  մերձարևադարձային մշտադալար ծառատեսակ է. մեր հանրապետությունում հազվադեպ է հանդիպում: Նարնջենու ծաղիկները սպիտակ են, հոտավետ, նեկտարով առատ: Այդ գնդլիկ միրգը ներառում է 5 տեսակի մրգաթթուներ,14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, ինչպես նաև` խաղողային և մրգային շաքար: Սակայն նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսների գլխավոր առավելությունը վիտամին  C-ն է: 150 գր նարնջի բաղադրության մեջ պարունակվում է 80մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը: 

 

 

Եթե Վիլյամ Սարոյանի «Նարինջներ» պատմվածքի հերոս Լյուկը մեկ հատ նարինջը վաճառում է 5 սենթ, դյուժինը` 35, ապա Հայաստանում մեկ կիլոգրամ նարինջի գինը տատանվում է 700-1000դրամի սահմաններում: Լյուկի նարիջները այդքան էլ շատը գնորդնոր չունեին, երևի մարդիկ չգիտեին,այն ամենի մասին, ինչ կարող է առաջակել ընդամենը մեկ նարիջը:

 

 

Ամեն օր, քնելուց առաջ 2 նարինջ ուտելով, դուք կմոռանաք փորկապության մասին: Նարինջը մաքրում է օրգանիզմը` արտամղելով վնասակար նյութերը:

 

Օրը երեք անգամ 100մլ չափաբաժնով, ուտելուց առաջ, ըմպել նարնջի հյութից և բամիայից պատրաստված կոկտեյլ,:

 

 

Այս համեղ դեղատոմսը արագ կիջեցնի ջերմությունը. նարնջի 3-4 կտորի վրա լցնել 50մգ սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր, թողնել 30 րոպե և խմել:

 

 

Վիտամին  C-ն  ոչնչացնում է կարիեսը առաջացնող բակտերիաները: Իսկ նարնջի բաղադրության մեջ պարունակվող կալցիումը նպաստում է ատամների ամրությանը:

 

 

Նարինջը նաև լավ դեղամիջոց է ալկոհոլից հետո սթափեցնելու համար: Նարնջի հյութի և ձվի դեղնուցի խառնուրդը հիանալի սթափեցնող ազդեցություն ունի:

 

 

Նարինջը օրգանիզմում բարելավելով նյութափոխանակության պրոցեսը` այն կանխարգելում է այնպիսի սրտանաթային հիվանդությունների առաջացումը, որոնք կարող են առաջանալ մեծահասակների օրգանիզմում, ինչպիսիք են` աթերոսկլերոզը, ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտը:

Նույն շարքից