Գերմանիայում ինժեներների թիմը էլեկտրական ավտոմեքենա է ստեղծել, որը կարող է «նեղանալ»՝ փոքրանալով մոտ 80 սմ-ով: EO Smart Connecting Car 2 կոչվող ավտոմեքենան դառնում է մոտավորապես հեծանվի չափ, հայտնում է CNN-ը:
Ավտոմեքենան հեղինակել են գերմանական Բրեմենի DFKI Robotics Innovation Center նորարարական կենտրոնի մասնագետները:
Թիմը մեքենայի վրա 3 տարի է աշխատել: