Գիտություն 

ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարության՝ թվային դիվանագիտության մասնագետների դասախոսություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ և Երևանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ մայիսի 13-ին  ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարության՝ թվային դիվանագիտության մասնագետների դասախոսություն, որին ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուները:

 

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Դասախոսության ընթացքում ներկայացվեցին թվային դիվանագիտության ոլորտում պետքարտուղարության փորձը և հանրային կապերի ոլորտում նորագույն տեխնոլոգիաների միջոցով աշխատանքի առանձնահատկություններն ու դրանց կիրառական հմտությունները:

 

Միջոցառման մասնակիցներն ամերիկյան փորձագետների հետ քննարկեցին Հայաստանի պետական գերատեսչությունների կողմից սոցիալական ցանցերի առավել ակտիվ կիրառման հարցերը։

Նույն շարքից