Ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Լեոն Լեդերմանը Associated Press-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ ցանկանում է 1988 թվականին ստացած իր մեդալը վաճառել աճուրդում:
Գիտնականի խոսքով, իր տանը մեդալի համար տեղ չկա: Մեդալի վաճառքի սկզբնական գինը 325 հազար դոլար է:
Լեոն Լեդերմանը Նոբելյան մրցանակ է ստացել Ջեք Ստեյնբերգի և Մելվին Շվարցի հետ միասին՝ մյուոնային նեյրոնների հայտնագործման համար: