Գիտություն 

NASA-ն հրապարակել է Սատուրն մոլորակի երկրորդ արբանյակի՝ Ռեի լուսանկարը

NASA-ն հրապարակել է Սատուրն մոլորակի ամենամեծ երկրորդ արբանյակի՝ Ռեի լուսանկարը։ Այս մասին հայտնում է տիեզերական գործակալության պաշտոնական կայքը։ Լուսանկարը հաջողվել է ստանալ Cassini զոնդի միջոցով, որը գտնվում է երկնային մարմնից  56,000 կիլոմետր հեռավորության վրա։ 



Լուսանկարի մասշտաբը կազմում է 330 մետր մեկ պիքսելի համար։ Լուսանկարում լավ երևում են արբանյակի մակերեսին առկա  բազմաթիվ խառնարաններ, որոնք վկայում են այն մասին, որ մոլորակը բազմիցս անգամ ենթարկվել է հարվածների։  Արեգակնային համակարգի այլ արբանյակների և մոլորակների վրա այդ տեսակ հետքերը հիմնականում հարթված են, քանի որ նրանք ունեն ոչ ակտիվ երկնաբանական անցյալ։ 



Ռեյա արբանյակի մեկ երրորդը կազմված է քարե ժայռերից, մնացածը մասը սառույց է։  Cassini-ի զոնդը նաև պարզել է, որ արբանյակն ունի մասամբ նոսր մթնոլորտ, կա թթվածին և ածխածնի երկօքսիդը։ Բացի այդ, հավանաբար արբանյակը ունի օղակներ, ինչպես դա ունի Սատուրն մոլորակը։



 


Նույն շարքից